ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Փհենյանը պնդում է, որ արդեն ջրածնային ռումբ ունի

Փհենյանը պնդում է, որ արդեն ջրածնային ռումբ ունի
04.09.2017 | 06:10

Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Դա Հյուսիսային Կորեայի 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումն է, որի մասին հայտարարել են լրատվամիջոցները: «Միջմայրացամաքային հրթիռի վրա տեղադրվող ջրածնային ռումբի փորձարկումը անցել է կատարյալ հաջողությամբ»,- հայտարարել է պետական հեռուստաալիքի հաղորդավարը: Սարքը պայթեցվել է Կիլջու շրջանում, որտեղ գտնվում է «Պունգջուի-ռի» ստորգետնյա միջուկային փորձադաշտը: «Պայթյունի արձակած էներգիան 5- 6 անգամ ավելի հզոր էր 2016-ի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայում փորձարկված 5-րդ ռումբի համեմատությամբ»,- ասել է Հարավային Կորեայի օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Լի Մին-սունը: ԱՄՆ-ի աշխարհագրական հետազոտությունների կենտրոնը գրանցել է 6,3 մագնիտուդի ստորգետնյա ցնցում: «Դա պետք է որ պայթյուն լինի, այլ ոչ թե երկրաշարժ»,- ասել է կենտրոնի աշխատակից Յանա Փարսլին:


Չինաստանի երկրաշարժաբանական կենտրոնը գրանցել է առաջինին րոպեներ անց հաջորդած երկրորդ ցնցումը, որը վկայում է «պայթյունի էպիկենտրոնում ստորգետնյա շերտերի զանգվածային փլուզման մասին»:
Հարավային Կորեայի մասնագետների կարծիքով, ռումբի հզորությունը կազմում է 70-100 կիլոտոննա, որ առնվազն 10-ն ագամ ավելի հզոր է, քան 1945-ի օգոստոսին 6-ին Ճապոնիայում Հիրոսիման ավերած ուրանային ռումբը և 5 անգամ ավելի հզոր օգոստոսի 9-ին Նագասակին ոչնչացրած ռումբը, որի միջուկը պատրաստված էր պլուտոնիումից:
Փհենյանի նոր ռումբը հնարավոր է տեղադրել վերջերս Հյուսիսային Կորեայում փորձարկված միջմայրացամաքային հրթիռների վրա: Փորձարկումից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը գումարել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որից հետո խորհրդի տնօրեն Չունգ Յու-յոնգը հայտարարել է, թե անհրաժեշտ է ցանկացած եղանակով, այդ թվում` ՄԱԿ-ի պատժամիջոցներով՝ ավելի մեկուսացնել Հյուսիսային Կորեային: «Մենք ԱՄՆ-ի հետ քննարկելու ենք ամերիկյան ամենահզոր ռազմավարական կարողությունները մեր երկրում տեղակայելու հնարավորությունը»,- ասել է Հարավային Կորեայի անվտանգության խորհրդի ղեկավարը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն փորձարկումը «բացարձակ անընդունելի» է անվանել: Նա ասել է, որ Փհենյանի հրթիռային և միջուկային փորձարկումները «անմիջական և աննախադեպ վտանգ են տարածաշրջանի և աշխարհի համար»:


Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը վճռականորեն բոլոր միջոցներով պաշտպանելու է դաշնակիցներին»: Չինաստանը և Ռուսաստանը դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը: Պեկինը Փհենյանին կոչ է արել «վերջ տալ սխալ գործողություններին և հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները»: Մոսկվան հորդորել է «զսպվածություն դրսևորել և անհապաղ վերականգնել երկխոսությունը: «Պահի հրամայականն է՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կհանգեցնի իրավիճակի հետագա սրման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է «Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքին կոշտ պատասխան տալու անհրաժեշտության մասին»: Վիեննայում տեղակայված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «բացարձակ անտեսում է միջազգային համայնքի պահանջները»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ «Հյուսիսային Կորեայի խոսքն ու գործը չափազանց թշնամական և վտանգավոր են Ամերիկայի համար»: «Նրանց պարագայում խաղաղացման լեզուն չի գործում, նրանք մեկ բան են հասկանում»,- գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ